User:Մխիթարյան Անահիտ/sandbox
Կատվի միսը կատուներից պատրաստված միս է մարդկանց սպառման համար։ Մարդիկ կատվի միսը օգտագործել են որպես սնունդ դեռ նախապատմական ժամանակներից։[1]
Աշխարհի տարբեր մասերում կատվի մսի օգտագործման սոցիալական ընդունումը տարբեր է: Որոշ շրջաններ կատվի միս էին ուտում միայն պատերազմի կամ սովի ժամանակ, իսկ մյուսները կարծում էին, որ կատվի միս ուտելը բերում է հաջողություն կամ առողջություն։ Դեռ վաղ ժամանակներից կան կատվի միս պատրաստելու բաղադրատոմսեր: Թեև ոմանք կարծում են, որ կատուները ընտանի կենդանիներ են, շատ երկրներում դեռևս կա կատվի միս ուտելու ավանդույթ, և նրանց կարծիքով դա անօրինական չէ այնքան, քանի դեռ չեն գողանում ուրիշների կատուներին կամ ուտում պահպանվող ցեղատեսակները:Հին չինական «Materia Medica» գրքում արձանագրվել է, որ կատվի միսը վատ համ ուներ և պիտանի չէր օգտագործման համար, ուստի այն հազվադեպ էին ուտում այդ ժամանակ։[2]
Տեղական իրավիճակ[edit]
Ասիա[edit]
Չինաստան[edit]
Չինաստանում կատվի միսը լայնորեն չի օգտագործվում։ Սակայն Լինգնանի շրջանի Գուանդունում և Գուանսիում որոշ մարդիկ, հատկապես տարեցները, կարծում են, որ կատվի միսը լավ սնունդ է ձմռանը տաքանալու համար:[3] Կատվի միսը ավանդական Լոնհուֆըն ուտեստի հիմնական բաղադրիչներից է, և տեղացիները կարծում են, որ այն սնուցում է օրգանիզմը։ Կատվի ազդրերի մսից ապուրի համար կոլոլակ են պատրաստում, աղիքներն ուտում են, գլուխն ու մնացածը դեն են նետում։ Ներկայումս միայն Շենժեն և Չժուհայ քաղաքներն են արգելել կատվի մսի օգտագործումը սկսած 2020 թվականից։[4]
Չինաստանում կատուների՝ որպես ընտանի կենդանիների տարածվածության հետ մեկտեղ, մեծանում է նրանց որպես սնունդ օգտագործելու ավանդական պրակտիկայի դեմ հակադրությունը: 2006 թվականի հունիսին մոտ 40 ակտիվիստներ ներխուժեցին Շենժենում գտնվող «Ֆան Ծի Մաո Միթբոլ» ռեստորան՝ ստիպելով այն փակել։[5]
Ճապոնիա[edit]
Ճապոնիայում կատվի մսի օգտագործումը գրանցվել է մինչև Էդոյի շրջանի վերջը։[6] Ռյուկյու կղզիներում կատվի միսն ավանդական կերակուր է, որն օգտագործվում է պլերիտի, բրոնխիտի, թոքերի հիվանդությունների և թութքի բուժման համար:[7]
Կորեական թերակղզի[edit]
Կատվի մսի օգտագործումը պատմականորեն Կորեական թերակղզում նեվրալգիայի և արթրիտի դեմ ժողովրդական միջոց է եղել, և կատվի մսի արգանակը նույնպես սիրված է այնտեղի ժամանակակից սպառողների կողմից:[8][9][10][11]
Վիետնամ[edit]
Վիետնամում կատվի միս ուտելն անօրինական է, բայց մարդիկ դեռ ուտում են այն։[12][13][14][15][16][17] Կատուների մսի տեղական շուկան մեծ պահանջարկ ունի, և Հանոյում կատուները սովորաբար մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են Չինաստանից և Լաոսից։ Վիճակագրության համաձայն, Վիետնամում ամեն տարի սպառվում է ավելի քան 4 միլիոն կատու:[18][19] Կատուների միս վաճառող ռեստորանները սովորաբար անվանում են «tiểu hổ», ինչը նշանակում է «փոքր վագր»:[20][21]Հյուսիսային Վիետնամի բնակիչների կարծիքով՝ կատվի լեղին աֆրոդիզիակ հատկություն ունի։[20][21]Այնուամենայնիվ, 2018-ին Հանոյի քաղաքային պաշտոնյաները քաղաքացիներին հորդորեցին դադարեցնել շան և կատվի միս ուտելը՝ պատճառաբանելով անհանգստությունը կենդանիների դաժան սպանդի և այդ պրակտիկայի միջոցով տարածվող հիվանդությունների, այդ թվում՝ կատաղության և լեպտոսպիրոզի վերաբերյալ: Կարծես մտահոգություն կա, որ կատուներ և շներ ուտելը կարող է վնասել քաղաքի՝ որպես «քաղաքակիրթ և ժամանակակից մայրաքաղաքի» իմիջը, քանի որ սպառվող «թափառող կատուների և շների» մեծ մասը իրականում քաղաքում կորած ընտանի կենդանիներ են:[22]
Հնդկաստան[edit]
Հնդկաստանի որոշ հատվածներ նույնպես կատվի միս ուտելու սովորություն ունեն։ Կատվի միսը Նարիկուրվարի հարսանեկան ուտեստներից է։ Նարիկուրվար ցեղը երբեմն նշում է արու երեխայի ծնունդը՝ կատվի արգանակ եփելով:[23]
Ավստրալիա[edit]
Ավստրալիայի Էլիս Սփրինգս շրջանի տեղի աբորիգենները վայրի կատվի միս խորովելու ավանդույթ ունեն, և նրանք նույնիսկ հորինել են շոգեխաշած կատվի մսի բաղադրատոմս։ Ավելի ուշ շրջանի որոշ ոչ բնիկ մարդիկ նույնպես սկսեցին կատվի միս ուտել։[24]Կամերունի որոշ տեղական մշակույթներում կատվի միս ուտելը մարդկանց հաջողություն է բերում:[25]
Եվրոպա[edit]
Անգլիա[edit]
Անգլիայում 18-րդ դարում կատվի միս ուտելու մասին կային գրառումներ:[26]
Ֆրանսիա և Իսպանիա[edit]
17-րդ դարում և Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ Իսպանիայի և Ֆրանսիայի որոշ մասերում սովորաբար կատվի միս էին ուտում։[27]
Իտալիա[edit]
Կատվի միս ուտելու ֆենոմենը գոյություն ուներ նաև հյուսիսային Իտալիայում, [20][21]և այն կարծրատիպը, որ այն ուտում են երկրի հյուսիսում գտնվող Վիչենցա ժողովուրդը, դեռևս պահպանվում է:[27]
Ամերիկա[edit]
Պերու[edit]
Պերուում կատվի միսը սովորական ուտեստ չէ, սակայն Չինչա Ալթայում և Ուորիում կատվի միսը ավանդական ուտեստի՝ ֆրիկասեի բաղադրիչներից մեկն է։[28]
Առողջական խնդիրներ[edit]
Գիտնականները նշել են, որ վայրի կատուներ ուտելը կարող է մարդկանց ենթարկել որոշ մանրէների և տոքսինների առաջացման (օրինակ՝ կատաղության վիրուսի), որոնք վնասակար են առողջության համար։[24] Վիետնամում կատաղության դեպքեր են գրանցվել հիվանդ կատուների սպանդի և սպառման հետևանքով:[29]
Մշակույթ[edit]
Ամերիկյան գիտաֆանտաստիկ «Գրիֆինների ընտանիքը» սերիալում սալորի սոուսում թաթախված կատվի միսը Մորմակ մոլորակի ուտեստներից է։[30]
2010 թվականի «Եղիայի գիրքը» ֆիլմի բացման տեսարանում գլխավոր հերոսը որսում է անմազ կատուներ անտառում ուտելու համար:[31]
Սպառման արգելք[edit]
Ավանդական արգելք[edit]
Իսլամը ավանդաբար արգելում է կատվի միս օգտագործել:[32]
Օրենքի արգելք[edit]
2010 թվականի հունվարի 26-ին Չինաստանը մշակել է «Կենդանիների նկատմամբ դաժանության դեմ պայքարի մասին օրենքի» առաջին նախագիծը, որն արգելում է մարդկանց ուտել կատվի միս, իսկ օրինախախտները կարող են կալանքի տակ մնալ մինչև 15 օր։[33] Սակայն այս նախագիծը դեռևս չի մտել օրենսդրական փուլ։
2013 թվականի հոկտեմբերին Պերուի իշխանությունները կարգադրեցին կասեցնել կատվի մսի տեղական ամենամյա փառատոնը (Festival Gastronomico del Gato)՝ նշելով, որ արգելքը հիմնված է մարդասիրության և սննդի անվտանգության երկակի նկատառումների վրա։ Այնուամենայնիվ, տեղի բնակչությունը քննադատել է այս կանոնը. ոմանք կարծում են, որ կատվի միսն ավելի սննդարար է, քան նապաստակի կամ բադի միսը, և աշխարհի շատ մասերում մարդիկ այն երկար ժամանակ ուտում են առանց որևէ վնասի:[34]
2014 թվականին Շվեյցարիայի Կենդանիների բարեկեցության կազմակերպությունը միջնորդեց Շվեյցարիայի խորհրդարանին ընդունել օրենք, որն արգելում է կատվի և շան մսի օգտագործումը: Կազմակերպության հիմնադիր Թոմեքն ասել է, որ խնդրագիրը ի պաշտպանություն է հավաքել 16000 ստորագրություն:[35]
Տես նաև[edit]
- Կատու
- Լիննանի մշակույթ
- Չաոշանի խոհանոց
- Հակկայի խոհանոց
- Կանտոնական խոհանոց
- Վիետնամական խոհանոց
Ծանոթագրություններ[edit]
- ^ David Taylor; Daphne Negus; Dave King; Jane Burton (1989). The Ultimate Cat Book. Simon and Schuster. p. 9. ISBN 978-0-671-68649-9.
- ^ 《本草纲目》:然狸肉入食,猫肉不佳,亦不入食品,故用之者稀
- ^ "Trying to get cat off the menu in China". Toronto Star. July 26, 2009. Archived from the original on April 12, 2020. Retrieved December 12, 2018.
- ^ sina_mobile (2020-04-16). "深圳珠海相继禁食猫狗肉 律师:动物保护上了一个新台阶". finance.sina.cn. Archived from the original on 2022-05-09. Retrieved 2020-08-16.
- ^ "Animal rights protest shuts restaurant". Reuters. Archived from the original on July 13, 2006. Retrieved October 22, 2006.
- ^ Hanley, Susan (1997). Everyday Things in Premodern Japan. p. 66.
- ^ 渡口初美 (1979). 沖縄の食養生料理 (in Japanese). 国際料理学院. p. 12.
{{cite book}}
: CS1 maint: location missing publisher (link) - ^ "Boiled Alive Cat Meat Soup, South Korea". SAY NO TO DOG MEAT.NET. Archived from the original on 2015-11-23. Retrieved 2015-11-22.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ "Ban South Korean dog and cat meat trade". Our Compass. Archived from the original on 2021-01-17. Retrieved 2015-11-22.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ "Important Update On South Korean Dog And Cat Meat Trade". Archived from the original on 2019-08-22. Retrieved 2015-11-22.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ "Archived copy". Archived from the original on 2015-10-23. Retrieved 2015-10-19.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help)CS1 maint: archived copy as title (link) - ^ "9 Countries That Eat Cats and Dogs (Slideshow)". The Daily Meal. Archived from the original on 2015-11-23. Retrieved 2015-11-22.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ "9 Countries That Eat Cats and Dogs". The Daily Meal. Archived from the original on 2015-11-23. Retrieved 2015-11-22.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ "Cat Meat". Vietnam Coracle. Archived from the original on 2015-11-23. Retrieved 2015-11-22.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ "The Truth About Cats & Dogs In Vietnam - The Dropout Diaries". The Dropout Diaries. Archived from the original on 2015-11-23. Retrieved 2015-11-22.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ "Where cat sits happily on the menu". Stuff. Archived from the original on 2020-04-13. Retrieved 2015-11-22.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ The Christian Science Monitor. "Why do Vietnamese keep cats on a leash? (Hint: What's for dinner?)". The Christian Science Monitor. Archived from the original on 2020-10-24. Retrieved 2015-11-22.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ "每年要吃掉400万只猫!?这个国家的人是疯了么?". [腾讯新闻]. Retrieved 2020-11-20.
- ^ "越南恐怖「貓餐廳」 一天吃掉30隻貓". 苹果日报. Retrieved 2017-02-08.
- ^ a b c Jerry Hopkins (2004-05-15). Extreme Cuisine: The Weird and Wonderful Foods That People Eat. Tuttle Publishing. pp. 25–. ISBN 978-1-4629-0472-3.
- ^ a b c Jerry Hopkins (December 23, 2014). Strange Foods. Tuttle Publishing. pp. 8–. ISBN 978-1-4629-1676-4. Archived from the original on April 12, 2020. Retrieved December 22, 2016.
- ^ "Vietnamese capital Hanoi asks people not to eat dog meat". BBC News. September 12, 2018. Archived from the original on September 12, 2018. Retrieved April 16, 2020.
- ^ "For biryani in Chennai, cats are being boiled alive, sold for Rs 100 per kg". HuffingtonPost. 2016-11-01. Archived from the original on 2016-11-04. Retrieved 2017-02-08.
{{cite news}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ a b Mercer, Phil (2007-09-02). "Australians cook up wild cat stew". BBC News. Archived from the original on 2021-02-26. Retrieved 2017-02-08.
{{cite news}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ Ngwa-Niba, Francis (2003-03-17). "The cat eaters of Cameroon". BBC News. Archived from the original on 2020-04-12. Retrieved 2017-02-08.
{{cite news}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ "The Cat Eaters". forteantimes.com. Archived from the original on 2009-05-21. Retrieved 2009-10-12.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ a b Ken Albala (2003). Food in Early Modern Europe. Greenwood Publishing Group. pp. 66–. ISBN 978-0-313-31962-4.
- ^ "'Cat-eaters' take note - feline feast at Peru festival". planetark.com. Archived from the original on 2004-09-11. Retrieved 2008-02-16.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ "Furious Rabies after an Atypical Exposure". plos. Retrieved January 26, 2010.
{{cite web}}
: CS1 maint: url-status (link) - ^ "ALF - Fun Facts and Information". Funtrivia.com. 1986-09-22. Archived from the original on 2021-04-17. Retrieved 2012-10-16.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ "The Book of Eli (2010) - IMDb". Imdb.com. 2010-01-19. Archived from the original on 2011-01-20. Retrieved 2013-12-05.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ Sahih Muslim, 21:4752
- ^ "China to jail people for up to 15 days who eat dog". Chinadaily. Archived from the original on 2020-04-13. Retrieved 2010-01-26.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ Golgowksi, Nina (2013-10-15). "Judge bans Peruvian town's annual cat-eating festival". Daily News (New York). Archived from the original on 2020-09-25. Retrieved 2017-02-08.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help) - ^ 王忠会. "瑞士动物保护组织要求国会立法 禁食猫肉与狗肉". 中国新闻网. Archived from the original on 2020-08-10. Retrieved 2017-02-08.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (help)
分類:猫肉